Ռեջեփ Թայիփ Էրդողանն Էրզրումում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ թուրքերենով կատարել է հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» երգը․ նա երգը կատարել է թուրք երգիչ Ֆերհաթ Գոչերի հետ:
Շեշտենք, որ «Սարի աղջիկ»-ը հայկական ժողովրդական երգ է, որը նաև տարածված է Իրանում, Իրաքում, Թուրքիայում և Ադրբեջանում։
Բազմիցս Ադրբեջանը և Թուրքիան ժխտել են երգի հայկական ծագումը և փորձել երգը վերագրել իրենց։ «Սարի աղջիկ» երգի մեղեդային կառուցվածքը, հիմքն ու լադերը հայկական են։ Միայն հայերեն տարբերակում են բառերը վանկերով համապատասխանում մեղեդու կառուցվածքին, իսկ թուրքերեն ու ադրբեջաներեն թարգմանություններում (վերնագրված է «Սարի գելին») անհամապատասխանություն կա։



