SHAMSHYAN.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Մարտին Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի և 80-ամյա Վանյա Ալեքսանյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Ալեքսանյանը տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Video Player Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
![Ողբերգական ավտովթար՝ Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. Հայտնի է մահացածի ինքնությունը](/media/k2/items/cache/b9986afbb3770b9670cbe5c064485cfd_M.jpg)
Ողբերգական ավտովթար՝ Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. Հայտնի է մահացածի ինքնությունը
- 05/12/2024