Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ինտերի» կազմում անցկացրած 100-րդ հանդիպման առթիվ հոբելյանական խաղաշապիկ է ստացել «ներաձուրիների» կողմից։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստն իտալական ակումբում իր 100-րդ հանդիպումն անցկացրել է սեպտեմբերի 18-ին Չեմպիոնների լիգայի շրջանակում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած խաղում։
«Վերջին երկու տարիների ընթացքում նա եղել է թիմի առանցքային խաղացողներից մեկը՝ ցուցադրելով իր բարձրակարգ հմտությունները և բնավորությունը:
Որպես բազմակողմանի և տակտիկապես խելացի կիսապաշտպան՝ Մխիթարյանը փայլել է իր հարձակողական որակներով՝ խփելով մի շարք կարևոր գոլեր: Նա գրավել է դարպասը յոթ անգամ, այդ թվում՝ հիշարժան գոլեր «Միլանի» դեմ խաղերում»,- գրված է ակումբի հայտարարությունում։