Բացարձակ առաջնահերթություն դիտարկել երեխայի լավագույն շահը․ ՔԿ խոսնակը՝ դպրոցում տեղի ունեցածի մասին

Բացարձակ առաջնահերթություն դիտարկել երեխայի լավագույն շահը․ ՔԿ խոսնակը՝ դպրոցում տեղի ունեցածի մասին

Հասկանում ենք, որ ավելի վաղ մեր կողմից նշված վարույթի շրջանակներում դպրոցի աշխատակցի ձերբակալումը տեղի է ունեցել շատերի աչքի առաջ և ավելի մեծ է հավանականությունը, գուցե նաև գայթակղությունը՝ ինչպես տուժող անչափահասի, այնպես էլ մեղադրյալի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն հրապարակելու, գրում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Խնդրում եմ, սակայն, բացարձակ առաջնահերթություն դիտարկել երեխայի լավագույն շահը և վերջինիս կրկնազոհացումից խուսափելու հանգամանքը։ Բացի այդ, գործ ունենք անմեղության կանխավարկածի հետ։

Հետևաբար անձնական տվյալներ, վարույթով ներգրավված մարդկանց նույնականացնող մանրամասներ հրապարակելուց խնդրում եմ զերծ մնալ», - գրել է նա։