Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Իրավախախտումների վերաբերյալ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ա. Սիմոնյանին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: «Մենք ինչպե՞ս ենք տարբերելու միտումնավոր է եղել, թե անփութություն կամ սխալ: Արդյոք աշխատակիցները, ովքեր որ առնչվում են գաղտնի փաստաթղթի հետ, իրենց հետ անցկացվում են թրեյնինգներ, որպեսզի նրանք հասկանան ոնց պետք է վարվեն այս կարգի փակ, գաղտնի տվյալների հետ և ինչպես պետք է պաշտպանեն, որ հետագայում ավելի հեշտ լինի ձեզ համար ու դրանց արտահոսքը չլինի»: