Արամ Մելիքյանի դուստրը հայտնել է եղբոր ծննդի մասին մանրամասներ

Արամ Մելիքյանի դուստրը հայտնել է եղբոր ծննդի մասին մանրամասներ

Շոումեն, պրոդյուսեր Արամ Մելիքյանի դուստրը Հայրիկի պես մեծ ակտիվություն է ցուցաբերում իր ինստագրամյան էջում: Էլիզան հրապարակումներ է անում նաև ընկերոջ և նրա ընտանիքի մասնակցությամբ:

 

Շոումենի բլոգեր դուստրը ժամանակ առ ժամանակ իր ինստագրամյան էջում հարցուպատասխան է կազմակերպում'այդպիսով պատասխանում հետևորդներին հետաքրքրող հարցերին:

 

Երեկ ևս Էլիզան այսպես էր նախընտրել շփվել հետևորդների հետ:

 

Նրանցից շատերը շտապել էին ճշտել'երբ է լույս աշխարհ գալու ընտանիքի սպասված փոքրիկը: Էլիզան նշել էր, որ 1 ամիս և մի քանի օրից իրենց Տիգրանը լույս աշխարհ կգա, ինչին անհամբեր սպասում է ինքը:

 

 

Նշենք, որ շոումենի կինը բարդ հղիություն էր տարել: Ինչպեդ Արամն էր նշել'նրան չէր կարելի հղիանալ, և այն ինչ տեղի էր ունեցել, նրանք անվանում են հրաշք:

Video Player