Հուլիսի 8-ին Ռուսաստանի Դաշնությունը օդային X-101 թեւավոր հրթիռով հարվածել է Կիևի Օխմատդիտի մանկական հիվանդանոցին, որի ավերումը տեղի է ունեցել թիրախային հարվածի հետևանքով, և ոչ թե հակաօդային պաշտպանության: Այս մասին հուլիսի 9-ին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։
«Փորձագետների եզրակացությունները միանշանակ են. սա ռուսների կողմից թիրախավորված հարձակում էր, ինչի մասին են վկայում ոչ միայն հարձակման վայրում հայտնաբերված հրթիռի բեկորները, այլև թռիչքի հետագծի տվյալների վերլուծությունը, ինչպես նաև մեծ քանակությամբ տեսալուսանկարչական նյութերը»,- նշել են SBU-ից։
Հետախուզական ծառայությունը նաև հերքել է օկուպանտների հայտարարություններն այն մասին, որ հիվանդանոցն իբր խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության NASAMS հրթիռով։
Տեսանյութը՝ այստեղ։