Ադրբեջանում երկրաշարժ գրանցվեց

Ադրբեջանում երկրաշարժ գրանցվեց

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են հարևան հանրապետության սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03:53-ին՝ Իմիշլիի շրջանի Սաաթլի կայարանից 18 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախի խորությունը կազմել է 50 կմ, ետցնցումներ չեն զգացվել։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։