30 տարի Ղարաբաղն օգտագործեցին թալանի համար, իսկ վերջում խուրդեցին Հայաստանում հեղաշրջման համար. Չախոյան

30 տարի Ղարաբաղն օգտագործեցին թալանի համար, իսկ վերջում խուրդեցին Հայաստանում հեղաշրջման համար. Չախոյան

Ղարաբաղը իրենց պետք չէր, Ղարաբաղն ընդամենը թալանի միջոց էր՝ իրենց թալանի վրա ժողովրդի աչքերն ու բերանը փակելու միջոց։

30 տարի Ղարաբաղն օգտագործեցին թալանի համար, իսկ վերջում խուրդեցին Հայաստանում հեղաշրջման համար, որ թալանն էլի շարունակեն։

 

Նպատակը արդարացնում էր միջոցները, քանզի Ղարաբաղում 200 և ավելի սպանվածները, տեղահանված ժողովուրդը պետք էին Հայաստանում հեղաշրջում անելու համար։

1) Կամ Հայաստանը կմտներ նոր պատերազմի մեջ, մեծ կորուստներ կունենար ու հնարավոր կլիներ հեղաշրջում անել։

 

2) Կամ Ղարաբաղում ողբերգական իրադարձությունների հաշվին հուզական ալիք կբարձրացնեին ու հեղաշրջում կանեին Հայաստանում։

Սա է ողջ իրականությունը, դառը իրականությունը։

Ու սա կդառնա Հայոց պատմության ամենադառը, ցավալի էջերից մեկը, երբ ներքին տականքի ու դավաճանի հաշվին էլի տուժեցինք, էլի կորցրինք ․․