Նախարարությունը հերքում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու լուրերը

Նախարարությունը հերքում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու լուրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին։

«Ի պատասխան այսօր ԶԼՄ-ներում շրջանառվող ապատեղեկատվության, թե իբր Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը, պաշտոնապես հայտնում ենք, որ տեղեկատվությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են նախարարությունից։