FlyONE Armenia ավիաընկերությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան․ Արամ Անանյան

FlyONE Armenia ավիաընկերությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան․ Արամ Անանյան

FlyONE Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը «ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրում է.

«Ի պատասխան ԶԼՄ մեր գործընկերների բազմաթիվ հարցումների

Հարգելի գործընկերներ,

FlyONE Armenia ընկերությունն արդեն ապահովել է Քիշնևում վայրէջք կատարած Փարիզ-Երևան չվերթի ուղևորների վերադարձը Երևան։ Ավիաընկերությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան։

Ավիաընկերությունը իրավիճակի փոփոխության վերաբերյալ հավելյալ կտեղեկացնի ուղևորներին ու հանրությանը»։