Անդամահատել են հայտնի մարզիկի երկու ոտքերի սրունքները և դաստակը․ լուսանկար

Անդամահատել են հայտնի մարզիկի երկու ոտքերի սրունքները և դաստակը․ լուսանկար

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովին անդամահատել են երկու ոտքերի սրունքները և դաստակը, հաղորդում է МК-ն:
Պարբերականի տեղեկություններով ՝ մարզիկին կրկին միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին։

«Կոստոմարովն իսկապես ուշքի է եկել, նրա կինը՝ գեղասահորդուհի Օքսանա Դոմնինան, մշտապես նրա կողքին է ։ Մեխանիկական օդափոխության սարքից նրան բառացիորեն մի քանի ժամ անջատեցին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նա կարող է ինքնուրույն շնչել: Նրա օրգանիզմը շատ թուլացել է, մարդն իսկապես կորցրել է ավելի քան 50 կգ։ Նրա երկրորդ ձեռքն այժմ սևանում է։ Բժիշկները դեռ սպասում են ՝ անդամահատել, թե ոչ»,— МК-ն մեջբերում է աղբյուրի մեկնաբանությունը:

Փետրվարի 23-ին հայտնի էր դարձել, որ մարզիկի վիճակը, ընդհանուր առմամբ, շարունակում է անհանգստություն առաջացնել բժիշկների շրջանում, ինչի պատճառով բժիշկները չեն շտապում նրան դուրս բերել դեղորայքային կոմայից:

Ռոման Կոստոմարովը նեկրոզի զարգացման պատճառով ինսուլտ և վերջույթների հեռացման վիրահատություն է տարել։ Բացի այդ, գեղասահորդի մոտ սեպսիս են ախտորոշել։

Փետրվարի 20-ին տեղեկություն էր հայտնվել, որ Կոստոմարովի մոտ արյունազեղում է տեղի ունեցել և ուղեղի հեմատոմա է առաջացել։

Հիշեցնենք, որ Կոստոմարովը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել 2023 թվականի հունվարի 10-ին։ Ավելի ուշ նրան տեղափոխել են Կոմունարկա։ Այնտեղ անդամահատել են նրա ոտքի մի մասը և ձեռքի մի քանի մատները։

Կոստոմարովը Թուրին-2006-ի օլիմպիական չեմպիոն է: Փետրվարի 20-ին լրացել է Տատյանա Նավկայի հետ դուետով օլիմպիական ոսկին նվաճելու ուղիղ 17 տարին:

Բացի այդ, ռուսական դուետը հաղթել է աշխարհի երկու առաջնություններում։ Երեք անգամ Կոստոմարովն ու Նավկան դարձել են Եվրոպայի չեմպիոններ։