«Քրեյզի» գիշերային ակումբից ոստիկանություն է տեղափոխվել Սյունիքի նախկին մարզպետ  «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին․ Մանրամասներ

«Քրեյզի» գիշերային ակումբից ոստիկանություն է տեղափոխվել Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին․ Մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի (Կարմիր բերետներ) ծառայողները Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Քրեյզի» գիշերային ակումբից Ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Տրդատ Խաչատրյանին։

Վերջինս տեղափոխվել է ժամը 04։30-ից 05։00-ն ընկած ժամանակահատվածում։

Տ․ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին է։