Ինչպես են դուրս բերում Ռոմանի դին. նրան դաժանաբար սպանել են ու գցել գետը (տեսանյութ)

Ինչպես են դուրս բերում Ռոմանի դին. նրան դաժանաբար սպանել են ու գցել գետը (տեսանյութ)

Փետրվարի 20-ին ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ Արզնու ձորի տարածքում՝ գետի մեջ, շորի նմանվող լողացող, փքված ինչ-որ իր կա, հնարավոր է՝ դիակ լինի:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նշված վայր օպերատիվ-քննչական խումբ և փրկարարներ են մեկնել: Արզնի գյուղի վարչական տարածքում՝ գետի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դիակ՝ առանց արտաքին բռնության հետքերի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 21-ամյա Ռոման Բաբայանի դիակն է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: