Տեղեկատվություն դատավոր Անի Գրիգորի Հարությունյանի գույքի, ունեցվածքի և եկամուտների մասին, որը կարող է անցնել վեթինգի ֆիլտրերով։
Անի Գրիգորի Հարությունյանը ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում:
2003 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2005 թվականին ավարտել է Մեծ Բրիտանիայի Ուորվիքի համալսարանի մագիստրատուրան:
2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է «ՊետԱՊ-Հայաստան» ՓԲԸ-ում սկզբում որպես իրավախորհրդատու, այնուհետև' որպես գլխավոր իրավախորհրդատու:
2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում սկզբում որպես իրավախորհրդատու, այնուհետև' որպես իրավաբանական բաժնի պետ:
2008 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության գլխավոր մասնագետ:
2012 թվականից աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի օգնական:
2013 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում:
Դատավոր Անի Հարությունյանի հայրը՝ Սերժ Սարգսյանի մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա (Գրիգոր) Հարությունյանն է: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն էլ Գրիշա Հարությունյանի քրոջ որդին է։
Անի Հարությունյանը որպես երիտասարդ կին դատավոր աչքի է ընկնում իր տպավորիչ ունեցվածքով, որի վերաբերյալ վերջին հայտարարագիրը Կոռուպցիայի կանխարգելման հաձնաժողովին է ներկայացվել 2021 թ-ին։ Մինչև դրան ծանոթանալը, ծանոթացեք սեփական ունեցվածքի վերաբերյալ 2021-ին Հարությունյանի տված հարցազրույցից մի հատվածի․ «Այն ամբողջ գույքը, որ ունենք, գոյացել է հայրիկիս ձեռնարկատիրական գործունեության արդյունքում։ Որևէ կապ չի կարող լինել պաշտոնեական լիազորությունների իրականացմամբ գույքի առաջացման հետ»։
Դատավորը հայտարարագրել է՝
Անշարժ գույք՝
Միանձնյա սեփականությամբ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք' Կենտրոն վարչական շրջանում։ Ի դեպ, դատավորն ունի նմանատիպ 11 բնակարան։
Միանձնա սեփականությամբ բնակարան բազմաբնակարան շենքում՝Կենտրոն վարչական շրջանում։
Միանձնյա սեփականության ավտոկայանատեղի՝ Կենտրոն վարչական շրջանում։ Այսպիսի 2 ավտոկայանատեղի ունի Հարությունյանը։ Եվ համատեղ սեփականությամբ 1 ավտոկայանատեղի՝ կրկին Կենտրոն վարչական շրջանում։
Միանձնյա սեփականությամբ ամառանոց' Կոտայքի մարզի Արզնի համայնքում։
Տրանսպորտային միջոցներ՝
2016 թվականի արտադրության BMW ավտոմեքենա։
Բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ բաժնում նշված է, որ դատավորը արժեթղթեր է ստացել նվիրատվության եղանակով 2010 թ-ին ։
Հանձնված և վերադարձված փոխառություններ, բանկային ավանդներ բաժնում նշված են դատավորի պարտապանները և նրանց տրված փոխառությունը։
«Միկշին» ՍՊԸ՝ տարվա սկզբում փոխառությունը կազմել է 2․000․000 ՀՀ դրամ, տարվա վերջում՝ 39․696․000 ՀՀ դրամ
«Օրբի գրուպ Բաթումի» ՍՊԸ՝ տարվա սկզբում փոխառությունը կազմել է 78․400 ԱՄՆ դոլար, տարվա վերջում՝ չի փոփոխվել
Փոխառություն է տրվել նաև Գևորգ Նարինյանին ՝ տարվա սկզբում կազմել է 100․000 ԱՄՆ դոլար, տարվա վերջում չի փոփոխվել
Հայտարարագրված բանկային հաշիվների մնացորդներ՝
Տարվա սկզբում՝ 12․000 ԱՄՆ դոլար, տարվա վերջում՝10․000 ԱՄՆ դոլար
Տարվա սկզբում' 1․697․521 դրամ, տարվա վերջում՝700․000 դրամ
Հայտարարագրված էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթներ
Տարվա վերջում կազմել է 6․799՝ արժույթը չի նշվում
Հայտարարագրված կանխիկ դրամ՝
Տարվա սկզբում՝ 30․000․000 ՀՀ դրամ, տարվա վերջում՝ 23․000․000 ՀՀ դրամ
Տարվա սկզբում' 100․000 ԱՄՆ դոլար, տարվա վերջում՝ 0 դոլար
Տարվա սկզբում՝ 110․000 եվրո, տարվա վերջում մնացել է անփոփոխ
Անի Հարությունյանի հայտարարագրած եկամուտները կազմել են 46․656․116 ՀՀ դրամ
Աշխատանքի վարձատրություն ՀՀ վարչական դատարանից՝ 8․561․281 ՀՀ դրամ
Վարձակալության դիմաց ստացած վճարներ «Ութ յոթ ութ յոթ» տեղեկատուից՝ 4․270․000 դրամ
«Արեգակ»ՈՒՎԿ-ից՝ 10․800․000 ՀՀ դրամ
«Գրիար» սպասարակումից՝ 1․080․000 ՀՀ դրամ
«Փարիզ հոթել»-ից ՝ 20․334․600 ՀՀ դրամ
Այլ եկամուտներ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ 610․235 ՀՀ դրամ
Միանվագ վճարներ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ 1․000․000 ՀՀ դրամ
Հարությունյանը մասնակցություն ունի երկու առևտրային կազմակերպություններում՝
«Գրիար» ՓԲԸ՝ 4․66% բաժնեմաս( 2021-ին լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել էր, որ այս ընկերության տնօրենը Գրիշա Հարությունյանի փեսան է)
«Կրիստալ Արտ» ՍՊԸ ՝ 100% բաժնեմաս, հավատարմագրային կառավարման է հանձնված Հայկ Սմբատյանին
Նշենք նաև, որ Անի Հարությունյանի ամուսնու՝ Սերգեյ Ազարյանի ունեցվածքի վերաբերյալ վերջին հայտարարագիրը լրացվել է 2013 թ-ին, որտեղ միայն նշված է տեղեկատվություն դրամական միջոցների մասին՝ 100․000․000 դրամ։ Թե տարիների ընթացքում այս եկամուտներն ինչքանով են փոխվել, հայտնի չէ։
Անի Հարությունյանի վերաբերյալ մեր համացանցային որոնումները երկու խմբի կարելի է բաժանել։
Դրանց մի մասը լրագրողական նյութեր են, թե որտեղից վարչական դատարանի դատավորին նման ունեցվածք, իսկ արդեն երկրորդ հատվածում Հարությունյանի հետ կապված իրավական գործընթացներն են։
Գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ հոկտեմբերի 12-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Հետապնդումը հարուցվել է՝ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար:
Նշենք, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով գլխավոր դատախազն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ, որը մերժել էր միջնորդությունը։Դատախազությանը ներկայացվել էր այս հիմնավորումը՝ «Առերևույթ բացահայտված հանցագործության դեպքը կապված չէ դատավորի լիազորությունների իրականացման հետ, որպիսի պայմաններում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար ԲԴԽ համաձայնությունը չի պահանջվում»:
Հատկանշական է, որ Դատախազության որոշման հիմքերը պետք է փնտրել մեկ այլ դատական գործում։ Հարությունյանն անցնում է նաև Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի գործով։Մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն էր տվել դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդություններին։ Իսկ ԱԱԾ-ն միջնորդություններ էր ներկայացրել դատարան' դատավորների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Գևորգ Նարինյանը կալանավորվեց, իսկ Կուբանյանի խափանման միջոցի վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը մերժվեց: Այնուհետև նրանց լիազորությունները դադարեցվեցին:
Գևորգ Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ։ Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը նույնպես որպես մեղադրյալ էր ներգրավված այս գործով: Ըստ գործի նյութերի՝ Անի Հարությունյանը նույնպես մեղադրվում էր փողերի լվացմանն օժանդակելու մեջ:
Վերջինիս հայտարարագրում գրված է, որ ինքը՝ որպես փոխառություն է տվել x գումար Գևորգ Նարինյանին, հետագայում պարզվել է, որ նման բան չի եղել, հայտարարագրում կեղծ տվյալ է ներկայացվել:
Ի դեպ, Անի Հարությունյանի կողմից լրացված հայտարարագրերը պարունակում են ոչ միայն կեղծ տեղեկություններ, այլ երբեն պարզապես լրացված չեն եղել, իսկ այն լրացնելը դատավորի պարտականությունն
է։ Օրինակ՝ նրա 2018թ-ի հայտարարագիրը դատարկ է։
Հ․Գ․ Zarkerak.am-ը այս ամենը հավաքագրել է միայն հասանելի տեղեկագրերում որոնումների արդյունքում։ Վերը նշված տեղեկատվությունը միցուցե արժանանա՞ իրավասու մարմինների ուշադրությանը։