Այսօր ճանապարհ փակողները երեկվա համեմատ կրկնակի քիչ են եղել.  Ժողովուրդը չի միանում

Այսօր ճանապարհ փակողները երեկվա համեմատ կրկնակի քիչ են եղել. Ժողովուրդը չի միանում

Ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել 117 ակտիվիստների, որոնք փորձել էին ճանապարհներ փակել: Երևանում և Հայաստանում այս պահին, բոլոր ճանապարհները բաց են:

 

Ոստիկանությունը երեկ բերման է ենթարկել 226 քաղաքացու:

 

Ստացվում է, որ երեկվա համեմատ, այսօր կրկնակի քիչ մարդ է փողոց փակել և ըստ այդմ կրկնակի քիչ են բերման ենթարկվել:

 

Նույն պատկերն է նաև հանրահավաքների մասով: Մայիսի 1-ի հանրահավաքներին հավաքվել են 12500 ցուցարարներ:

Երեկվա հանրահավքին հավաքվել է 3800 ցուցարար:

 

Վիճակագրությունը փաստում է այն, որ ընդդիմադիրներին ոչ միայն չի հաջողվում քաղաքացիներ ներգրավել, այլ նաև նրանք կորցնում են իրենց ռեսուրսը:

 

Սա է իրականությունը: Իսկ մնացածը ընդդիմադիրների ցանկալին է, որի մասին նրանք խոսում են, և որը չկա: