Խոշոր հրդեհ Մեծամորում

Խոշոր հրդեհ Մեծամորում

Մարտի 26-ին՝ ժամը 16։47-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ թաղամասում այրվում է եղեգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 19:07-ին: Այրվել են տնակ (մոտ 12 քմ) և եղեգ (մոտ 20 հա):