Արտառոց դեպք Երևանում. հայտնաբերվել են ոսկորներ և գանգ

Արտառոց դեպք Երևանում. հայտնաբերվել են ոսկորներ և գանգ

Shamshyan.com-ը գրում է.

 

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակային հատվածում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ աշխատակիցները հողաշերտի տակ հայտնաբերել են մարդկային ոսկորներ, գանգեր:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին հիվանդանոցի ադմինիստրացիան տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից պետք է ժամանեն ոստիկանության ծառայողները: Հիվանդանոցի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիի առջև խոսել, ասում էին, որ այս հատվածը սովետական տարիներին եղել է գերեզմաններ և, հավանաբար, դրա արդյունքում է հայտնաբերվել այդ ամենը:

Հիվանդանոցի անձնակազմը նշված հատվածում կապիտալ փոխում է նաև էլեկտրասնուցման եռաֆազ մալուխները, քանի որ սովետական տարիներին եղած մալուխները կարելի է համարել «դարն ապրած»: