Արսեն Թորոսյանը հանդես է եկել հայտարարությամբ (լուսանկար)

Արսեն Թորոսյանը հանդես է եկել հայտարարությամբ (լուսանկար)

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է.

 

Հետևողական ենք լինելու պետական առողջապահական ծրագրերի որակին և հասցեականությանը։

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ։

Ծրագրի նպատակն է աջակցել բնակչությանը' պետական պատվերով իրականացվող ծառայություններն ավելի որակյալ, նպատակային ստանալու համար: Ինչպես նաև այն կնպաստի տեղում լուծում տալու պետական պատվերով բժշկական օգնություն ստացող քաղաքացիների դիմումներին և բողոքներին:

Այս փուլում մշտական ներկայացուցիչներ կլինեն 5 բժշկական կազմակերպություններում՝ Արաբկիր ԲԿ, Էրեբունի ԲԿ, Մուրացան մանկական հիվանդանոց, Աստղիկ ԲԿ, Շենգավիթ ԲԿ։

Ներկայացուցիչները կունենան առանձին սենյակներ, որի վրա նշված կլինի «Առողջապահության նախարարության մշտական ներկայացուցիչ»:

Անհրաժեշտության դեպքում կարող եք մոտենալ նրանց ձեր հարցերի դեպքում։