Նոնա Նավիկյանը նոր կոչում է ստացել

Նոնա Նավիկյանը նոր կոչում է ստացել

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը երեկ նոր կոչում է ստացել: 

 

Այդ մասին Mediaroom.am-ը տեղեկանում է Նավիկյանի ֆեյսբուքի էջից:

 

Նոնա Նավիկյանը, ով առավոտից երեկո աշխատում է լրագրողների հետ՝ պատասխանելով նրանց բոլոր հարցերին, ինչպես նաև հանրությանը տեղեկացնում է բանտերում և ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին, դարձել է Արդարադատության փոխգնդապետ: