14-ամյա հայ աղջիկ է ինքնասպան եղել (լուսանկարներ)

14-ամյա հայ աղջիկ է ինքնասպան եղել (լուսանկարներ)

Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան շրջանում երիտասարդ աղջկա դիակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին ցերեկը,  Բուխարեստի փողոցի թիվ 128 շենքի՝ 2-րդ մասնաշենքի մոտ, 14-ամյա աղջկա դի է հայտնաբերվել։

Աղջիկն ընկել է16-րդ հարկանի շենքի տանիքից։ Մահացած աղջիկը սովորում էր Պետերբուրգի դպրոցներից մեկի 8-րդ դասարանում։

 

Աղբյուրի փոխանցմամբ աղջիկը ապրել է նորմալ ընտանիքում։ Նրա հայրը ՝ 1972 թ. ծնված, աշխատում է «ՎԱՍ» ՍՊԸ—ում, իսկ մայրը՝ 1973 թ.ծնված, տնային տնտեսուհի է։

 

Դեպքի վայրում աշխատում էր քննչական-օպերատիվ խումբը: Աշխատակիցները առգրավել են մահացածի հագուստները, երաժշտական փլեյերը, ուսապարկը, կրակայրիչը, երեք դատարկ փաթեթ «պարացետամոլ» դեղահաբերի, դանակը, նոթատետրը, հեռախոսը, գրիչը, ջրի շիշը եւ շոկոլադը:

 

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ աղջկա թե՛ հայրը, թե՛ մայրը հայ են, համերաշխ ընտանիք է, ինքնասպան եղած աղջիկն ունի մեկ եղբայր։