Ֆրանսիայում հարձակման է ենթրակվել Նուվել դ'Արմենի թերթի խմբագրությունը: Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունն արձագանքել է միջադեպին: Դեսպանության ֆեյսբուքյան էջում նշված է.
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա այս հարձակումը։ Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»։



