Տոնական օր կանանց գաղութում

Տոնական օր կանանց գաղութում

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱՆ Աբովյան քրեակատարողական հիմնարկում իր այցելությամբ օրը տոնական դարձրեց Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ ՊՈԱԿ-ը: Ստեղծագործական 81 տարվա ճանապարհ անցած  համույթն ազատազրկված կանանց ներկայացրեց հայ ազգային երգն ու պարը, ազգային նվագարաններն ու տարազը: Ծրագիրը հագեցած էր նաև գուսանական և դասական ստեղծագործություններով:

Համերգի ավարտին հիմնարկի վարչակազմը հայտնեց իր երախտիքի խոսքերը համույթի ղեկավարներին և մասնակիցներին՝ վստահաբար նշելով, որ հասարակությունից մեկուսացված անձանց հետ մշակույթի լեզվով հաղորդակցվելը հոգևոր անհրաժեշտություն է և նպաստում է կալանավայրի առօրյան դրական լիցքերով ապահովելուն:

 

Կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեցին նաև ազատազրկված կանայք՝ համույթի անդամներին նվիրելով իրենց ձեռքով պատրաստված կավե աշխատանքներից: