Կալանավորներն այլևս տուն գնալու ցանկություն չունեն. ինչ են ուտում, որ այդպես ոգևորվել են (լուսանկարներ)

Կալանավորներն այլևս տուն գնալու ցանկություն չունեն. ինչ են ուտում, որ այդպես ոգևորվել են (լուսանկարներ)

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրում է.

 

Ոգևորող վիճակագրություն
Ինչպես տեղեկացրել էի, հոկտեմբերի 15-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ երեկվանից էլ «Արմավիր» ՔԿՀ-ում փորձնական ծրագիր սկսեցինք՝ ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը պատվիրակելով մասնավոր ընկերությանը:
✅Հիմա վիճակագրություն ներկայացնեմ, որից կկարողանանք հետևություն անել:
☑️«Նուբարաշեն»-ում պահվում է 367 անձ. 2019 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ, նրանցից 367-ն էլ օգտվել է սննդից, այն դեպքում, երբ մինչև այս ծրագրի մեկնարկը, օրինակ՝ հոկտեմբերի 14-ին, ՔԿՀ-ի կողմից տրամադրվող սննդից օգտվել էր 300 անձ:
☑️«Արմավիր» ՔԿՀ-ում պահվում է 708 անձ. նրանցից 654-ը երեկ՝ ծրագրի մեկնարկի օրը, օգտվել է նախաճաշից, իսկ ճաշից օգտվողների թիվն ավելի մեծ է եղել՝ 695: Կրկին համեմատության համար նշեմ, որ հոկտեմբերի 14-ին, երբ դեռ ծրագրը չէր մեկնարկել, և սնունդը տրամադրվում էր ՔԿՀ-ի կողմից, սննդից օգտվել էր 550 անձ:
☑️Հուսամ, այս ծրագիրը կնպաստի հանձնուքների թվի նվազմանն ու ՔԿՀ-ներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացմանը:
Հ.Գ. Մեզ նույնիսկ «սպառնում» են