Հայ օրենքով գողերից շատերը դատվում են. ինչ հանցանքներ են նրանք գործել

Հայ օրենքով գողերից շատերը դատվում են. ինչ հանցանքներ են նրանք գործել

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրել է.

«Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2020թ. նշված հանցատեսակներով արձանագրվել է 16 դեպք:

Քննված 16 քրեական գործերից 3 գործ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Դատարան ուղարկված գործերով 20 անձանցից 4-ն ունեցել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ «օրենքով գողի»»: