Կինոների նման. հարսանիքի ժամանակ սկսել են կրակել, փեսան սպանվեց

Կինոների նման. հարսանիքի ժամանակ սկսել են կրակել, փեսան սպանվեց

ՌԴ Նոր Մոսկվա բնակավայրում անցկացված հարսանեկան արարողության ժամանակ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով սպանվել է փեսացուն և իր եղբայրը: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով РЕН ТВ հեռուստաալիքին:

 

Նախնական տեղեկություններով՝ փեսացուն վեճի է բռնվել հարսնացուի կողմի հյուրերից մեկի հետ, որն էլ կրակոցներ է արձակել: Միջադեպի հետևանքով սպանվել է 2 մարդ՝ փեսացուն և իր եղբայրը: Երկուսն էլ ծագումով Մոլդովայից են:

 

Հաղորդվում է, որ հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել առանց համարանիշի սև ջիփով: Այժմ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: