Բուք ու բորան. Բոլորդ զգոն եղեք. առաջիկա օրերի եղանակի մասին մանրամասներ

Բուք ու բորան. Բոլորդ զգոն եղեք. առաջիկա օրերի եղանակի մասին մանրամասներ

ՀՈՒՆՎԱՐԻ 19-24

Ուշադրություն

Հունվարի 19-ի ցերեկը և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Երևանում այսօր ցերեկը, հունվարի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 19-21-ին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, ամսի 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։

Հունվարի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արցախում այսօր սպասվում է ձնախառն անձրև, վաղը՝ ձյուն:

Հայաստանի և Արցախի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումները՝ այս հղումով