Սկանդալներով հայտնի պաշտոնյան կոչ է անում վառել Նիկոլ Փաշինյանին. լուսանկար

Սկանդալներով հայտնի պաշտոնյան կոչ է անում վառել Նիկոլ Փաշինյանին. լուսանկար

Հայաստանում ատելության մթնոլորտն այն աստիճան է խորացել, որ պետական պաշտոն զբաղեցնող անձը՝ գյուղապետը ֆեյսբուք սոցցանցում կոչ է անում վառել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մի բան է, որ չես ընդունում պաշտոնյայի տեսակը, քննադատում ես նրան, մի այլ բան՝ երբ կոչ ես անում վառել, սպանել, հոշոտել:

 

Ուրցաձոր համայնքի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը ֆեյսբուք սոցցանցի իր էջում կիսվել է մի գրառմամբ, որով կոչ է անում Վառել Նիկոլ Փաշինյանին: Սա հրապարակային բռնության կոչ է, սպանության սպառնալիք: Այս ամենից հետո չգիտես թե ինչու ՀՀ ՄԻՊ-ը և ՀՀ Գլխավոր դատախազությունը դեռ լռում են:

 

Ստորև ներկայացնում ենք լուսանկար, որում երևում է ասվածի ապացույցը: