Գերմանիայի Հեսսեն երկրամասում 2 տարեց մարդ է մահացել տեղական ընկերություններից մեկի երշիկն ուտելուց հետո, գրում է Spiegel-ը:
Նշվում է, որ մսային արտադրանքը վարակված է եղել լիստերիա բակտերիաներով: Թերթի տվյալների համաձայն՝ այդ ընկերության արտադրանքից երկու մահերի և ևս 37 վարակման դեպքերի միջև կապն ապացուցել են Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտում:
Հինգշաբթի տվյալ ընկերությունը հայց է ներկայացրել սնանկության գործընթացի մեկնարկի վերաբերյալ, հայտնում է թերթը: Ընկերությունը Գերմանիայում գործել է ավելի քան 80 տարի:
Լիստերիոզն ինֆեկցիոն հիվանդություն է: Մարդը վարակվում է տնային կենդանիներից կամ լիստերիաներով վարակված սննդամթերք օգտագործելուց։
Հարուցիչը կարող է ներթափանցել օրգանիզմ նաև մաշկով և շնչական ուղիներով։ Մարդկանց միմյանց վարակելու հարցը դեռևս ամբողջովին պարզաբանված չէ, սակայն այդ հնարավորությունը չի բացառվում։



