ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանը գրում է.
Սիրելի՛ և հարգելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ոչ միայն Ձեզ, այլ նաև բոլորիս: Յուրաքանչյուրս որպես անհատ ձևավորվել ենք հենց Ձեր՝ ուսուցիչների շնորհիվ:
Շատ լավ պատկերացնելով թե' Ձեր առջև ծառացած դժվարությունները, և թե' այն խնդիրները, որոնց միջով անցնում եք ամենօրյա ձեր առաքելությունն իրականացնելիս' շնորհավորանքից զատ, ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր կատարած և կատարվող նվիրումով աշխատանքի համար:
Առողջություն, երջանկություն և անհոգություն եմ մաղթում բոլորիդ:



