Սիրելի՛ ուսուցիչներ,
Անթիվ ու անհամար մասնագիտությունների շարքում իր բարդ ու առանձնահատուկ դրսևորումներով առանձնանում է ձեր ընտրած մասնագիտությունը: Դուք սերունդներ կապող ծիածան եք, ձեր կրթած և դաստիարակած սաները կառուցում են մեր ներկան, կերտում՝ ապագան: Պատահական չէ, որ Ուսուցչի օրը հանդիսավոր նշվում է Հայաստանի Հանրապետության բոլոր անկյուններում, բոլոր կրթական հաստատություններում, քանի որ կրթությունը հայերիս համար միշտ եղել է ազգապահպանման գրավականներից մեկը և միմիայն մրցունակ կրթություն ունենալու պարագայում մենք կկարողանանք դիմակայել ժամանակի մարտահրավերներին և արժանի պատասխան տալ դրանց:
Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր գործն անգնահատելի է: Ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ, շնորհավորում եմ ձեզ, ցանկանում տոկունություն, առողջություն և նորանոր հաջողություններ՝ ձեր հայրենանվեր աշխատանքում:
Անսպառ ուժ և եռանդ ձեզ։



