Ժամկետային զինծառայողների սննդի ապահովման համակարգում առկա են շոշափելի փոփոխություններ. վարչապետ

Ժամկետային զինծառայողների սննդի ապահովման համակարգում առկա են շոշափելի փոփոխություններ. վարչապետ

Հայաստանի զինված ուժերի զորամասերը պարենով ապահովելու ծրագրով արդեն պայմանագիր կա վեց ընկերության հետ, որոնք սնունդ են մատակարարում յոթ հազար մարդու:

 

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերին սննդի մատակարարման գործընթացի վերաբերյալ հոկտեմբերի 4-ին հրավիրված  խորհրդակցությանը:

 

«Զինված ուժերի ժամկետային զինծառայողների սննդի ապահովման համակարգում առկա են շոշափելի փոփոխություններ, որոնք դրական արձագանք են ստացել ինչպես զինվորների, այնպես էլ հանրության շրջանում»,-գործընթացը գնահատեց վարչապետը:

 

Նա խորհրդակցությունը հրավիրել է քննարկելու, թե ինչպիսին է ընթացիկ իրավիճակը, ինչպես է կազմակերպվում գործընթացը, ինչպես է առաջ ընթանում, ինչ խնդիրներ են ի հայտ գալիս և ինչպես են պատասխանատուները պատկերացնում այդ խնդիրների լուծումը:

 

«Պետք է հասկանալ՝ այս հարաբերությունների փոփոխման արդյունքում կառավարման ինչ փոփոխություններ են տեղի ունենում, և դրանք ինչպես են ազդում ընդհանուր իրավիճակի վրա, ինչ հետևություններ են բխում այս ամենից: Կարևոր է կողմնորոշվել, թե գնային քաղաքականության առումով ինչ երկարաժամկետ պատկերացում և հաշվարկներ ունենք, և մեր այսօրվա հաշվարկներն ինչքանով են համապատասխանում նախնական պայմանավորվածություններին: Այս պահի դրությամբ մենք աշխատում ենք վեց ընկերության հետ, որոնք արդեն յոթ հազար մարդու ապահովում են սննդով այս համակարգի միջոցով»,-նշեց վարչապետ Փաշինյանը: