Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ Երեւանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին եւ հռչակավոր գիտնական, Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն, ծնունդով երեւանցի Միխայիլ Պիոտրովսկիին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը:
Ավագանու նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին:



