Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի. Այսօր Շառլ Ազնավուրի մահվան տարելիցն է

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի. Այսօր Շառլ Ազնավուրի մահվան տարելիցն է

Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի մեկին, իր մահկանացուն կնքեց համաշխարհային լեգենդ, հայազգի Շառլ Ազնավուրը: Շառլ Ազնավուր (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

 

Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից)  նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն(Իս Քու Ղիմէթըն Չիմ Գիտի), նեապոլիտաներեն (Napule amica mia): Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և իր և այլ երաժիշտների համար։

 

Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է, որը ըստ Ստեֆան Օլդենի «ֆրանսիական փոփ երաժշտության արքան» է։

Չմոռանալով ֆրանսիական մշակույթը նա 1995 թվականից սկսած ներկայցրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում։

 

2008 թվականին նա ստացել է Հայաստանի քաղաքացիություն և 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: