Վիվա-ՄՏՍ-ը՝ քաղաքացիների հեռախոսահամարներին ուղարկված SMS հաղորդագրության մասին

Վիվա-ՄՏՍ-ը՝ քաղաքացիների հեռախոսահամարներին ուղարկված SMS հաղորդագրության մասին

Վիվա-ՄՏՍ-ը հաղորդագրություն է հրապարակել, որում նշվում է․

 

«Հարգելի բաժանորդներ,

Ի պատասխան ձեր կողմից հնչեցված բազմաթիվ անհանգստությունների և հարցերի, տեղեկացնում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից՝ ձեր հեռախոսահամարին ուղարկվող (SMS) կարճ հաղորդագրությունը պաշտոնական է և ուղարկվում է Վիվա-ՄՏՍ-ի կողմից: Նաև հավաստում ենք, որ հեռախոսահամարը պատկանում է հիմնադրամին և իրական է»,-նշվում է հաղորդագրության մեջ։