Մերձմոսկովյան Շչելկովո քաղաքում կոշտ վայրէջք է կատարել SportStar թեթևշարժիչային ինքնաթիռը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ԱԻՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ Դուշոնովո գյուղի շրջանում ինքնաթիռի ընկնելու մասին ականատեսը հայտնել է Մոսկվայի ժամանակով 17:00-ին: Նախնական տվյալներով ՝ օդանավում եղել է երկու մարդ։ Գործակալության աղբյուրը հայտնել է, որ օդաչուն և ուղևորը զոհվել են:
«Կործանված թեթևշարժիչային ինքնաթիռում եղել է երկու մարդ։ Նրանք երկուսն էլ զոհվել են, նրանց մարմինները հայտնաբերվել են ինքնաթիռի ներսում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ինքնաթիռի անկման ենթադրյալ վայրը ջրով լցված ավազահանքն է։ Մակերեւույթի վրա կան բեկորներ և բացված պարաշյուտ: Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու ջրասուզակները, ընդհանուր առմամբ ներգրավված է 36 մարդ և 11 միավոր տեխնիկա, հայտնել են ԱԻՆ-ից:



