Հայաստանում արտակարգ դրությունն այսօր կավարտվի

Հայաստանում արտակարգ դրությունն այսօր կավարտվի

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ սկսած  2020 թվականի մարտ ամսից մինչև այսօր' սեպտեմեբրի 11-ի, արտակարգ դրությունը երկարացվել է հինգ անգամ։

Նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության' Covid 19-ի վարակի տարածումն կանխելու նպատակով   առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել մարտ ամսին:

Այսօր' ժամը 17.00-ին  թեև ավարտում է արտակարգ դրությունն, սակայն հակահամաճարակային կանոնների պահպանումն ու  հանրային վայրերում դիմակ կրելու պահանջը դեռևս  չի հանվում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45326 դեպք, որոնցից 41233-ն' առողջացած, 906-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2908 պացիենտ: