Ում հետ է խնդիրներ ունեցել Արսեն Ջուլֆալակյանը. մանրամասներ

Ում հետ է խնդիրներ ունեցել Արսեն Ջուլֆալակյանը. մանրամասներ

Փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ են եղել խնդիրները, որը համակարգում է սպորտի ոլորտը: Այսօր լրագրողներին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Պատգամավորի խոսքով՝ Արսեն Ջուլֆալակյանի քայլն անակնկալ է եղել, բայց գիտեր՝ կան խնդիրներ: «Կրթության հանձնաժողովը մի շարք տարաձայնություններ ունեցել է Կրթության նախարարության հետ»,- մանրամասնել է օրենսդիր մարմնի անդամը:

Հիշեցնենք՝ Արսեն Ջուլֆալակյանը՝  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը, մանդատից հրաժարվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ տարաձայնությունների պատճառով: