Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել նրանց համար, ովքեր աշխատում են

Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել նրանց համար, ովքեր աշխատում են

Իրավաբան.net-ը գրում է․

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատել է Աշխատավայրում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման ռիսկերի գնահատման (ժամանակավոր) մեթոդական ուղեցույցը։

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Կորոնավիրուսային հիվանդության՝ COVID-19 (այսուհետ՝ COVID-19) դեմ պայքարի ուղղությամբ կազմակերպվել և իրականացվել են մի շարք հանրային առողջապահական և սոցիալական միջոցառումներ՝ ներառյալ տեղաշարժի սահմանափակումներ, դպրոցների և տնտեսվարող սուբյեկտների գործունեության մասնակի կամ լրիվ դադարեցում, մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման սահմանում կոնկրետ աշխարհագրական տարածքներում, միջազգային ճամփորդությունների սահմանափակումներ:

2. Կախված համաճարակային իրավիճակից տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները համապատասխանաբար փոփոխվել են (սահմանափակումների վերացում):

3. Սույն մեթոդական ուղեցույցը մշակվել է Առողջապահության համաշխարային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) առաջարկությունների հիման վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային մոտեցումները փոփոխվում են, հետևաբար, սույն փաստաթուղթը կարող է ենթարկվել փոփոխությունների՝ հիմք ընդունելով ԱՀԿ-ի հետագա նոր մոտեցումները:

4. Մեթոդական ուղեցույցը նախատեսված է նրանց համար, ովքեր ներգրավված են աշխատավայրում COVID-19 տարածման կանխարգելմանն
ուղղված աշխատանքների կազմակերպման, գործողությունների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ) մշակման գործում, ինչպես նաև հանրային առողջապահական մարմինների մասնագետների համար և ներառում է աշխատավայրերի համար ոչ առողջապահական բնույթի ընդհանուր ցուցումներ:

2. ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

5. COVID-19 փոխանցվում է հիմնականում շնչառական կաթիլների կամ աղտոտված մակերեսների հետ շփման արդյունքում: Աշխատանքի բերումով վարակվելու վտանգին կարելի է ենթարկվել ցանկացած պահի՝ աշխատավայրում, աշխատանքի բերումով համայնք այցելելու ժամանակ, որտեղ տարածված է հիվանդությունը, ինչպես նաև աշխատանքի գնալիս և այնտեղից վերադառնալու ճանապարհին:

6. Աշխատանքի բերումով COVID-19 վարակվելու վտանգին ենթարկվելու ռիսկը կախված է պացիենտների կամ անախտանիշ անձանց հետ սերտ (1 մետրից պակաս) կամ հաճախակի շփվելու հավանականությունից:

7. Աղյուսակ 1-ում ներկայացված վարակվելու վտանգին ենթարկվելու ռիսկի մակարդակները կարող են օգնել աշխատավայրում ռիսկերի գնահատման՝ հաջորդիվ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկելու հարցում:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում