Չինաստանի Շանսի նահանգում հյուրանոց է փլուզվել, որի հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել։ Այդ մասին հաղորդում է «Սինհուա»-ն՝ հղում անելով իշխանություններին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ևս 28 մարդ վնասվածքներ է ստացել։
Տեղում փրկարարներ են աշխատում։
Փլուզման պատճառներն առայժմ չեն նշվում։



