ՀՀ տարածքում մեկնարկած «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությունների շրջանակներում պահեստազորայինների հավաքի ընթացքին թիվ 4 զինկոմիսարիատում հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Շրջանում պատշաճ կազմակերպված պահեստազորայինների հավաքին ընդգրկվել է նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։
Նշենք, որ Ռազմիկ Մկրտչյանը ծառայել է ՀՀ Զինված ուժերում, ունի լեյտենանտի զինվորական կոչում:



