Հրատապ. Արսեն Թորոսյանի նոր հրամանը

Հրատապ. Արսեն Թորոսյանի նոր հրամանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 30-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատվել է «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների վարման կարգը (ժամանակավոր)։

Նշվում է, որ կարգը նախատեսված է առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման ենթակայության և անկախ կազմակերպաիրավական ձևից բժշկական կազմակերպությունների մասնագետների համար, որոնք ներգրավված են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և բուժման միջոցառումների կազմակերպման և իրականացման գործընթացներին:

Հիվանդության գաղտնի շրջանը միջին հաշվով 5-6 օր է, չնայած կարող է երկարաձգվել մինչև 14 օր: Այս շրջանում, որն անվանում են նաև «պրեսիմպտոմատիկ» շրջան, պացիենտները կարող են լինել կոնտագիոզ:

Պացիենտների մեծ մասի մոտ հիվանդության ընթացքը լինում է թեթև (40%) կամ միջին (40%) ծանրության, մոտ 15%-ի մոտ դիտվում է ծանր ընթացք' թթվածնային թերապիայի անհրաժեշտությամբ, և 5%-ի մոտ' ծայրահեղ ծանր: Տարիքը, ծխելը և ուղեկցող հիվանդությունների առկայությունը, ինչպիսիք են շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը, սիրտ-անոթային հիվանդությունները, ԹՔՕՀ-ը, քաղցկեղը հիվանդության ընթացքը բարդացնող ռիսկի գործոններ են:

Տարեցները և իմունային անբավարարությամբ պացիենտները կարող են ունենալ ատիպիկ ախտանիշներ, մասնավորապես' տենդի բացակայություն, հոգնածություն, ուշադրության և շարժունակության նվազում, լուծ, ախորժակի կորուստ, գիտակցության խանգարում, այդ թվում դելիրիում:

Սույն կարգը ժամանակավոր է, մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկությունների և մի շարք այլ ուղեցույցների հիման վրա' ամփոփելով հիմնական տեղեկությունները COVID-19 վերաբերյալ:

Թեթև ընթացքով պացիենտների բժշկական հսկողությունը կարող է իրականացվել արտահիվանդանոցային պայմաններում' ինչպես առողջության առաջնային պահպանման բժիշկների այցերի, այնպես էլ հեռավար խորհրդատվության միջոցով:

Թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտները հանվում են բժշկական հսկողությունից հիվանդության 14-րդ օրից հետո, եթե նախորդող 3 օրերի ընթացքում ախտանշաններ չեն ունեցել, իսկ ախտանշանների առկայության դեպքում' վերջինների բացակայության օրվանից 3 օր հետո:

Թեթև կլինիկական ընթացքին բնորոշ են հիմնականում սուբֆեբրիլ ջերմությունը, հազը, թուլությունը: Հնարավոր են նաև հետևյալ նշանները՝ ցավ բկանցքում, հարբուխ, սրտխառնոց, փսխում, լուծ, հոտառության կորուստ, համի կորուստ, շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ):

Կլինիկական նշաններն ու ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ շաբաթից' ստորին շնչուղիների ախտահարման պատճառով: Թեթև ձևերը մոտավորապես 10-15% դեպքերում վերաճում են ծանրի, ուստի բոլոր պացիենտները պետք է ուշադիր մշտադիտարկվեն:

Թեթև կլինիկական ընթացքի դեպքում (առանց նշված ռիսկի գործոնների և առանց շնչառության խանգարման), իրականացվում է սիմպտոմատիկ բուժում (պարացետամոլը սովորական դեղաչափով կարող է նախընտրելի լինել որպես ցավազրկող/ջերմիջեցնող սիմպտոմատիկ բուժում): Հնարավոր է ԱԱՊ բժշկի կողմից պացիենտներին դեղերի հեռահար նշանակում:

Թեթև կամ միջին կլինիկական ընթացքով COVID-19 պացիենտներին կանխարգելիչ կամ բուժական նպատակով հակաբիոտիկների նշանակում խորհուրդ չի տրվում:

COVID-19 պացիենտների մոտ բակտերիալ վարակի միանալու հավանականությունը մեծ չէ, COVID-19 հոսպիտալացված պացիենտների միայն 8%-ի մոտ է դիտվում բակտերիալ/սնկային համավարակ:

Տարեց պացիենտների համար պետք է դիտարկել հակաբիոտիկների էմպիրիկ նշանակումը որպես հնարավոր թոքաբորբի բուժում:

Հրամանում նշվում է, որ ցանկալի է նախապատվությունը տալ ոչ լայն սպեկտրի, հասանելի հակաբիոտիկներին (ինչպես օր.' ամօքսացիլին+քլավուլանաթթու):

Խորհուրդ է տրվում խիստ հսկողություն սահմանել արտահիվանդանոցային պայմաններում բուժվող միջին ծանրության ընթացքով COVID-19 պացիենտների նկատմամբ' հիվանդության պրոգրեսը բաց չթողելու համար:

Ծանր թոքաբորբին բնորոշ են' բարձր ջերմությունից և շնչառական ախտանիշներից բացի հետևյալ ≥1-ի առկայությունը.