Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում. պարետի նոր որոշումը

Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում. պարետի նոր որոշումը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Հրապարակվեց պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները.

 

Վերաբացվել են՝

 

Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից,Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց,Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով,Գրադարանները,ԹանգարաններըՄշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։

Սահմանվել են կանոններ՝

 

Ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի,Գրադարանների և թանգարանների,Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների,Օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։

 

Այսուհետ դիմակ կարող են չկրել՝

 

Հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ,Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։

 

Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝

Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը, Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն։

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ: