Արսեն Թորոսյանի նոր հրամանը. հայտնի է ինչ դեղով կբուժեն կորոնավիրուսով հիվանդներին

Արսեն Թորոսյանի նոր հրամանը. հայտնի է ինչ դեղով կբուժեն կորոնավիրուսով հիվանդներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օգոստոսի 11-ին նոր հրաման է ստորագրել բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր» դեղով իրականացնելու, կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժման համար «Ռեմդեսիվիր» դեղով տրամադրումը ապահովելու, կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտի բուժման ընթացքում անհատական գրանցման քարտի լրացման և կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտի բուժումը տեղեկացված համաձայնության և բուժման վերաբերյալ թերթիկի ստորագրմամբ իրականացնելու մասին։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Ռեմդեսիվիր»-ն անվանել է միակ դեղամիջոցը, որը փորձարկումների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Շնորհիվ «Ռեմդեսիվիր»-ի հնարավոր է եղել նվազեցնել հոսպիտալացման ենթակա դեպքերի թիվը և բարձրացնել պացիենտների ապաքինման տեմպը։

«ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ ԵՄ'

1. Առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն' Դավիթ Ալթունյանին'
ապահովել ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Ռեմդեսիվիր» դեղի հատկացումը' կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) (այսուհետ' (COVID-19) պացիենտների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին (այսուհետ' Կազմակերպություն):
2. Կազմակերպություններում նշանակել պատասխանատու անձ (այսուհետ' Պատասխանատու), ով կհամակարգի սույն ցուցումի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պարտադիր պայմանների և պահանջների ապահովումը:
3. Պատասխանատուների ցանկը Կազմակերպությունների կողմից նշանակումից հետո 2-օրյա ժամկետում ներկայացվում է Առողջապահության նախարարություն' նշելով վերջիններիս' անունը, ազգանունը, հեռախոսը և էլեկտրոնային հասցեն:

4. «Ռեմդեսիվիր» դեղը պացիենտին նշանակելիս անհրաժեշտ է պարտադիր առաջնորդվել' COVID-19 հիվանդության ծանր ընթացքով պացիենտների բուժումը
«Ռեմդեսիվիր» դեղով' համաձայն սույն ցուցման Ձև 3-ի:
5. «Ռեմդեսիվիր» դեղը ներարկելուց առաջ պարտադիր է պացիենտի տեղեկացված համաձայնության և բուժման վերաբերյալ թերթիկի ստորագրումը պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից' համաձայն սույն ցուցումի Ձև 1-ի:
6. Յուրաքանչյուր պացիենտի համար բժշկի կողմից պարտադիր լրացվում է
«Պացիենտի անհատական գրանցման քարտ»-ը' համաձայն սույն ցուցումի Ձև 2-ի:
7. «Պացիենտի անհատական գրանցման քարտ»-ը' սահմանված ձևով պատասխանատուի կողմից ներկայացվում է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության էլ. հասցեին' Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։' դեղից առաջացած կողմնակի երևույթները դիտարկելու նպատակով:
8. Սույն ցուցումի NN 1, 2 ձևերին համապատասխան ստորագրված պացիենտի տեղեկացված համաձայնության բուժման վերաբերյալ թերթիկները և պացիենտի անհատական գրանցման քարտերը Պատասխանատուի կողմից յուրաքանչյուր ուրբաթ ներկայացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բ.գ.թ. բուժական հարցերով տնօրենի խորհրդատու, COVID-19 կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանին' պացիենտների առողջական վիճակի վերաբերյալ տվյալների վերլուծության նպատակով»: