Երևանում թալանել են Հայկական ժամանակ օրաթերթի լրագրողին

Երևանում թալանել են Հայկական ժամանակ օրաթերթի լրագրողին

banner770

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 30-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Ժանետա Ջեյրանյանի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր Mercedes մակնիշի ավտոմեքենան կայանել է Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բակում և գողը կամ գողերը, օգտվելով դռան՝ բաց լինեու հանգամանքից, այնտեղից գողացել են դյուրակիր համակարգիչը, ինչի հետևանքով Ժ. Ջեյրանյանին պատճառվել է մոտ կես միլիոն դրամի վնաս: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: