Երիտասարդները նույնպես կարող են մահանալ կորոնավիրուսից․ ԱՀԿ ղեկավար

Երիտասարդները նույնպես կարող են մահանալ կորոնավիրուսից․ ԱՀԿ ղեկավար

banner770

Հյուսիսային կիսագնդի որոշ երկրներում կորոնավիրուսի համաճարակի տեղային նոր բռնկումները Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը կապում է երիտասարդների անհոգ և անփույթ պահվածքի հետ։ Նա այդ մասին հայտարարել է հուլիսի 30-ին ունեցած ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Իզվեստիան»։

Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով՝ ամառային ամիսներին երիտասարդները այդ երկրներում սկսել են նվազեցնել զգոնությունը, ինչի հետևանքով արդեն նորմալ չեն պահում հակահամաճարակային կանոնները։ Հիմա, ըստ Գեբրեյեսուսի, իրենց խնդիրն է երիտասարդերին բացատրել, որ թեև տարեց մարդիկ ավելի վտանգավոր գոտում են, բայց երիտասարդները նույնպես հիվանդանում են կորոնավիրուսի պատճառով։

«Երիտասարդները կարող են վարակվել, նրանք կարող են մահանալ, նրանք կարող են վարակը փոխանցել»,- նշել է կազմակերպության ղեկավարը։