ՊՆ խոսնակը վատ լուր է հայտնում

ՊՆ խոսնակը վատ լուր է հայտնում

Հայաստանում զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից սկսած, նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ։ Նրանցից 13-ը արդեն ապաքինվել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Խոսնակի հաղորդմամբ՝ զորակոչիկները մեկուսացվել են, ստանում են համապատասխան բուժում և ապաքինվելուց հետո կհամալրեն ԶՈՒ շարքերը։ Հիշեցնենք, որ 2020 թ․ ամառային զորակոչին ենթակա ՀՀ բոլոր քաղաքացիները թեստավորվում են կորոնավիրուսային վարակի իմունոֆերմենտային եղանակով ախտորոշման միջոցով, և որոնց մոտ հակամարմիններ են հայտնաբերվում, թեստավորվում են ՊՇՌ թեստերով։