Սեպտեմբերի 1-ից ոստիկանների աշխատավարձերը կբարձրանան

Սեպտեմբերի 1-ից ոստիկանների աշխատավարձերը կբարձրանան

banner770

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս և ծանոթացել ոստիկանության ծառայողների (ծրագրում ընդգրկված են գրեթե բոլոր ստորաբաժանումները) ուսումնական պարապմունքներին: Ինչպես ԱԱԾ հատուկ վարչության տղաները, այնպես էլ ոստիկանության ծառայողները, հանձնարարականիս համաձայն, ձեռք են բերում սպառազինության որոշ տեսակների կիրառման հմտություններ: Նախնական արդյունքները գոհացուցիչ էին:

Այսօր լավ առիթ էր նաև ծանոթանալու հայկական ռազմարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից կատարելագործված զինատեսակներին, որոնք գործնականում արդեն հաջողությամբ կիրառվում են մեր զինված ուժերում:

«Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված Հայրենիք» սկզբունքը մշտապես լինելու է մեր ռազմաքաղաքական ջանքերի առանցքում:

Հ.Գ.
Սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը, ով ոստիկանությունում գումարտակի հրամանատարի պաշտոնն է զբաղեցնում, իր ունակությունները ցուցադրեց նաև «Ֆագոտ» հակատանկային համալիրի վարժասարքի վրա՝ ուսումնական պարապմունքից ստանալով չեմպիոնին վայել գերազանց գնահատական»: