Ստեղծվել է կորոնավիրուսը չեզոքացնող առաջին դիմակը

Ստեղծվել է կորոնավիրուսը չեզոքացնող առաջին դիմակը

Լիսաբոնի մոլեկուլային բժշկության ինստիտուտը հայտարարել է, որ մշակել է առաջին պաշտպանիչ դիմակը, որը կարող է չեզոքացնել կորոնավիրուսը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով La Razón-ը:

Ըստ պարբերականի՝ խոսքը բարձր արդյունավետության բազմանգամյա օգտագործման դիմակի մասին է: Ինստիտուտում նշել են, որ պաշտպանիչ միջոցը մշակվել է հատուկ գործվածքի միջոցով, որը բաղկացած է մի քանի տարբեր անջրանցիկ շերտերից: Անցկացված փորձարկումները հաստատել են արտադրանքի արդյունավետությունը կորոնավիրուսից պաշտպանության գործում։

«Դիմակը նորարարական ծածկույթ ունի, որը չեզոքացնում է SARS-CoV-2-ը վիրուսի՝ հյուսվածքի հետ շփման ժամանակ,- նշել են ինստիտուտում:- Ազդեցություն, որը պահպանվում է գործվածքը 50 անգամ լվանալուց հետո»:

Պորտուգալիայում կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր գրանցվել է վարակման գրեթե 50 հազար դեպք, 1712 հիվանդ մահացել է: Միեւնույն ժամանակ, մոտ 35 հազար մարդ արդեն վերականգնվել է: