Newmedia.am-ի աղբյուրները հայտնում են, որ երկարատև հիվանդությունից հետո' 57 տարեկանում մահացել է օրենքով գող Ռաֆիկ Ամոյանը' «Եզդի Ռաֆոն»:
Ռաֆիկ Ամոյանը հայտնի «Ճակոյի» հարազատ եղբայրն է:
Ամոյանը Մոսկվայի կենտրոնում սպանված, նախկին ԽՍՀՄ տարածքի ամենաազդեցիկ հանցագործ, «օրենքով գող» Ասլան Ուսոյանի' Դեդ Հասանի բարեկամն է։
Մամուլում շրջանառավող լուրերի համաձայն Ռաֆիկ Ամոյանը ՀՀ էր վերադարձել 2015թ-ին' առողջական խնդիրների պատճառով, և անհրաժեշտ բուժօգնություն էր ստանում Երևանի հայտնի կլինիկաներից մեկում:
Մանրամասները՝ Newmedia.am-ում



